Saturday, 27 06 2026
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով

ԵԽԽՎ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ. Նաիրա Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ լիագումար նիստում Նաիրա Կարապետյանը հանդես է եկել ելույթով։

Ելույթում, մասնավորապես, նշվում է.

«Մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը Եվրոպայի խորհրդի և, մասնավորապես ԵԽԽՎ առանցքային խնդիրներից է: Իր գոյության ընթացքում այս կառույցը ջանք չի խնայել այս խնդրի լուծման համար: Չնայած, որ առկա է բավական առաջընթաց, ցավոք, այսօր ունենք մի իրավիճակ, երբ մարդու իրավունքների պաշտպանները հենց իրենք ունեն պաշտպանության կարիք: Այս տխուր իրականությունը մի շարք գործոնների հետևանք է:

Ինչպես նշված է զեկույցում, մարդու իրավունքների պաշտպաններին պաշտպանելու պատասխանատվությունը նախ և առաջ կրում է պետությունն: Բայց ինչ անել, երբ մի պետություն ոչ միայն շարունակաբար խախտում է մարդու իրավունքները, հալածում, ահաբեկում և ձերբակալում է մարդու իրավունքների պաշտպաններին, այլ նույնիսկ խոչընդոտում է մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքը: Եվ սա հռետորական հարց չէ:

Այսօր, ի դեմս Ադրբեջանի, մենք ունենք Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, որը կարող է մրցակցել և անցնել միջնադարյան բռնատիրական կարգերը՝ իր երկրում մարդու իրավունքների պաշտպանության անմխիթար իրավիճակով: Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանական պարանոյաի վերջին օրինակներից մեկի վրա՝ կապված մարդու իրավունքների պաշտպանների հետ:

Շաբաթներ առաջ մեծ վրդովմունքի ալիք բարձրացավ Ադրբեջանում՝ երբ բրիտանացի փաստաբան Ամալ Քլունին հանձ առավ Խադիջա Իսմայիլովայի դատական գործը, ում մենք բոլոր գիտենք իբրև հետաքննող լրագրող, կառավարության ամենաակտիվ քննադատողներից մեկը և այժմ քաղաքական մեղադրանքներով ազատազրկված անձ: Քլունին առաջարկել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում վերաքննել Իսմայիլովայի կալանավորման հարցը: Ադրբեջանական մամուլը, որը փաստացի Ադրբեջանի ղեկավարության ուղղակի խոսնակն է, նորությանը բուռն արձագանքեց՝ մեղադրելով Քլունիին ամենատարբեր մեղքերի մեջ և նույնիսկ հայտարարեց, որ Ամալ Քլունին հայկական լոբբիստ է: Սա նոնսենս է:

Նորից ու նորից Ադրբեջանը փորձում է շեղել ԵԽԽՎ ուշադրությունը՝ հրահրելով կոնֆլիկտի հանգեցնող սադրիչ նախաձեռնություններ, փորձելով կոծկել սեփական երկրում առկա մարդու իրավունքերի պաշտպանությանն ուղղված սարսափելի իրավիճակը և նույնիսկ արդարացնել այն:
Մենք մեր Վեհաժողովում պետք է շատ զգոն լինենք, որպեսզի խուսափենք նման սին և թշվառ հնարքներից, ինչպես դա արեցինք 2 օր առաջ, և կենտրոնանաք մեր հիմնական առաքելության վրա: Ավելին՝ մեր Վեհաժողովը պետք է խստացնի մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իր գործողությունները, և հատկապես այս տարօրինակ երկրի պարագայում նախաձեռնի և իրականացնի համապատասխան գործողություններ, այդ թվում նաև պատժամիջոցների կիրառում, օրինակ, չհաստատելով Ադրբեջանի պատվիրակությանը լիազորությունները:

Հակառակ դեպքում մարդու իրավունքների պաշտպանության հարցում իր պարտականությունները չկատարող այս պետության քաղաքական կամքի վրա հույս դնելը միամտություն է և կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ առաջին հերթին մարդու իրավունքների համար պայքարողների հարցում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում