Ամերիկյան Այդահո նահանգում կալանավորել են Սանտա Կլաուս անունով տղամարդուն, հարbած վիճակում ավտոմեքենա վարելու համար, հայտնում է KREM հեռուստաալիքը:
Ինչպես ասել են Պոստ Ֆոլզ քաղաքի ոստիականական բաժանմունքում, ոստիականները նկատել է դարչնագույն Chrysler PT Cruiser, որը շարժվել է երթևեկության հակառակ ուղղությամբ` հենց ոստիկանական բաժանմունքի դիմաց:
67-ամյա Սանտա Կլաուսը խոստովանել է, որ ավտոմեքենա նստելուց առաջ բարում խմել է 3-4 շիշ գարեջուր: Հարբած տղամարդուն բանտարկել են:
Սակայն ոստիկանները նշել են, որ ձերբակալվածը սպաներին ցույց է տվել ամեն հնարավոր աջակցություն: Հավանաբար, դա ազդել է դատարանի որոշման վրա, քանի որ մյուս օրն այն փոխել է մեղադրանքը, և սահմանափակվել միայն 700 դոլար տուգանքով:








































