Hronika.info-ն ներկայացրել է 5 հրաշալի եղանակներ, որոնք կօգնեն հաղթահարել ձմեռային քնկոտությունը։
1․ Կեցվածք (դիրք)․ լավ կեցվածքն օգտակար է ոչ միայն օրգանիզմի, այլև տրամադրվածության համար։ Ուղիղ կեցվածքի դեպքում լարվում են թիկունքի ու գոտկատեղի մկանները և նման պայմաններում հեշտ չէ թուլանալը։ Իսկ բազկաթոռին գտնվելիս անպայմանորեն սկսում են փակվել ձեր աչքերը։ Դրա համար էլ կարևոր է ողջ օրվա ընթացքում հետևել սեփական կեցվածքին ավելի աշխույժ ու ուշադիր զգալու համար։
2․ Սնունդ․ ճաշից հետո մեծ քանակությամբ ճարպոտ սնունդը պարտադիր կհանգեցնի քնի։ Վնասակար են նաև չիպսերը, որոնք տալիս են հագեցվածության զգացում, սակայն օրգանիզմի համար չեն պարունակում որևէ արժեք։ Այդ պատճառով էլ կարևոր է ձմեռային սննդակարգում ընդգրկել բանջարեղեն, հատկապես կանաչեղեն, ինչպես նաև դդում, գազար, լոլիկ։
3․ Լուսավորություն․ ձմռանը կարևոր է որսալ արևի յուրաքանչյուր ճառագայթ, ավելի շատ գտնվել մաքուր օդին, շատ քայլել, զբոսնել։ Նախապատվություն տվեք ոտքով աշխատանքի գնալուն և հրաժարվեք լեփ լեցուն հասարակական տրանսպորտից օգտվելուց։
4․ Շարժում․ ակտիվությունն ու շարժումը վերադարձնում են աշխուժությունը։ Փորձեք ավելի շատ ելնել ձեր աթոռից և քայլել գրասենյակում, բարձրանալ աստիճաններով, ընդմիջման ժամանակ անպայմանորեն, թեկուզ 10 րոպեով դուրս գալ փողոց։
5․ Ջանքերի համար․խոստացեք ձեզ պարգևատրել աշխատանքային շաբաթվա համար, դա կօգնի կենտրոնանալ։






































