Եվրահանձնաժողովի տվյալներով՝ 10 ներգաղթյալներից 6-ը փախստական չէ և Եվրոպա է ժամանում տնտեսական պատճառներով: Այս մասին գրում է գրում է The Independent-ը։
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Տիմերմանը հաստատում է, որ շատ ներգաղթյալներ ժամանում են խաղաղ հյուսիսաֆրիկյան երկրներից, ինչպիսիք են Մարոկկոն և Թունիսը։ Նրա կարծիքով՝ դա խանգարում է հակամարտության գոտիների ներգաղթյալներին պատշաճ օգնություն ցուցաբերել։ Իրավիճակը շտկելու համար տնտեսական ներգաղթյալները պետք է «հնարավորինս շուտ վերադարձվեն»։
Այսպիսի հայտարարություն է հնչել Եվրոպայում ներգաղթյալների հանդեպ վերաբերմունքի վատթարացման ֆոնին։









































