Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի գնանկումը երկար չի տևի, արտադրող երկրներն արագորեն կվերականգնեն հավասարակշռությունը շուկայում։ Այս մասին Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում (IFRI) հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
«Նավթի գները գտնվում են ցածր մակարդակի վրա։ Չեմ կարծում, թե դա երկար կտևի։ Նավթարդյունահանող երկրների վրա ճնշումը կհանգեցնի կարճ ժամանակում հավասարակշռության վերականգնման»,- ասել է Իրանի նախագահը։
Ռուհանին պաշտոնական երկօրյա այցով Ֆրանսիա է ժամանել երեկ։










































