Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի ֆրանսիական այցի ընթացքում ստորագրվել է Իրանից կողմից Airbus-ի 114 ոիղևորատար ինքնաթիռների գնման համաձայնագիր։ Այս մասին հայտարարել է Իրանի տրանսպորտի նախարար Աբբաս Ախունդին։ Գործարքի մասին հաղորդվել է Ֆրանսիայում Ռուհանիի գտնվելու երկրորդ օրը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Airbus-ը չորս տարվա ընթացքում Իրանին կմատակարարի 100 ուղևորատար ինքնաթիռ, և որ Թեհրանը դրանց համար կվճարի 10 տարվա ընթացքում։ Իրանը ծրագրել է Եվրոպայից գնել ընդհանուր առմամբ 160 ուղևորատար ինքնաթիռ։










































