Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ թուրքական ընդդիմադիր Today’s Zaman թերթի նախկին գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշն Անկարայի դատարանի որոշմամբ դատապարտվել է 14-ամսյա պայմանական ազատազրկման՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին վիրավորելու համար։
Ավելի վաղ Քենեշը հայտարարել էր թերթի գլխավոր խմբագրի պաշտոնից իր հրաժարականի մասին՝ կապված իշխանությունների ճնշումների և իր դեմ ներկայացված դատական հայցերի հետ։
Դատարանի կարծիքով՝ Քենեշը Twitter-ի իր միկրոբլոգում վիրավորական գրառումներ է կատարել Դավութօղլուի հասցեին։ Դատարանը հաշվի չի առել Քենեշի փաստաբանի ներկայացրած այն փաստարկները, որոնց համաձայն՝ թվիթերյան գրառումները պետք է դիտարկվեն մամուլի ազատության ու սահմանադրության պլանում ազատ արտահայտվելու շրջանակներում։










































