Մոսկվայի Տվերյան դատարան հայց է ներկայացվել McDonald’s արագ սննդի ռեստորանների ցանցի դեմ գովազդում Ադելինա Ադալիսի բանաստեղծության անօրինական օգտագործման վերաբերյալ: Այս մասին հայտնում է TASS-ը:
Սերգեև ազգանունով հայցվորը պնդում է, որ բանաստեղծության իրավատերն է և դրա օգտագործման թույլտվություն չի տվել: Նա McDonald’s-ից 35 մլն ռուբլի փոխհատուցում է պահանջում:
Հունվարի 28-ին դատարանում տեղի է ունեցել նախնական դատական նիստ, ըստ էության հայցի քննությունը նշանակված է մարտի 2-ին:







































