Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ողջունել ու աջակցել է Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից հետաքննության սկսմանը, որն առնչվելու է 2008 թվականի ռուս-վրացական զինված հակամարտության ընթացքում հնարավոր ռազմական հանցանքներին ու էթնիկ վրացիների սպանություններին։
Սաակաշվիլին հիշեցրել է, որ ժամանակին իր կարիերան սկսել է որպես մարդու իրավունքների հարցերով մասնագետ և 2004 թվականին նախաձեռնել է Վրաստանի կողմից միջազգային տրիբունալի իրավասության ճանաչումը։ Սաակաշվիլին խոստովանել է, որ փաստերի հաստատման գործընթացը բարդ կլինի։
Միջազգային քրեական դատարանը հունվարի 27-ին հավանության է արժանացրել 2008 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 10-ը տեղ գտած հնարավոր ռազմական հանցանքների ու էթնիկ վրացիների սպանությունների հետաքննումը։










































