Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Սիրիայում զինված ընդդիմության ու ահաբեկիչների միջև գոյություն չունեն հստակ սահմաններ:
«Մի շարք երկրներ փորձում են այդ ահաբեկիչներին նոր դիմակ հագցնել ու նրանց նստեցնել բանակցային սեղանի շուրջ։ Մենք լավատեսորեն ենք տրամադրված ժնևյան բանակցություններին, սակայն դրան զուգահեռ անհրաժեշտ է լուրջ պայքար մղել ահաբեկչության դեմ։
Մեզ համար կարևոր է երկու չափանիշ։ Ահաբեկիչները չպետք է նստեն բանակցային սեղանի շուրջ։ Եվ բացի այդ՝ ընդդիմությունից գլխավոր բանագնացը պետք է հեղինակություն ունենա Սիրիայում»,- ասել է նա։










































