Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր գտնվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը : Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ որևէ առնչություն չունի օֆշորի գործի հետ: Լրագրողների դիտարկմանը, թե քրեական գործում հենց իր անունն է շոշափվում, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն արձագանքել է. «Ով շոշափում է, թող նա էլ բացատրի»:










































