Չինաստանի հարավային Շենչժեն քաղաքում սողանքի վայրում որոնողական գործողության ընթացքում հայտնաբերվել է 73 մարդու մարմին, 4 մարդ մնում է անհետ կորած: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները: Հայտնի է նաև, որ հոսպիտալացված 17 հոգուց 11-ը դուրս է գրվել:
Սողանքի փլուզման պատասխանատուները ձերբակալվել են: Իշխանությունները նաև փոխհատուցում են վճարել տուժածներին:
Հիշեցնենք՝ սողանքը տեղի է ունեցել Շենչժեն քաղաքի արդյունաբերական պարկում դեկտեմբերի 20-ին: Սողանքը ծածկել է 22 շինություն, այդ թվում՝ աշխատողների համար նախատեսված 2 հանրակացարան, 33 տուն է տուժել:















































