Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ամռանը կարող է «Ռեալ» տեղափոխվել:
Նշվում է, որ լեհ ֆուտբոլիստը ցանկանում է շարունակել կարիերան մադրիդյան ակումբում, ինչի համար պատրաստ է մերժել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և «Չելսի»-ի առաջարկները:
Marca-ի տեղեկությունների համաձայն՝ Լևանդովսկիի տեղափոխությունը կկայանա, եթե «արքայական ակումբ»-ին հաջողվի վիճարկել ՖԻՖԱ-ի որոշումը: Հակառակ դեպքում, ֆուտբոլիստը ևս մեկ տարի կշարունակի հանդես գալ «Բավարիա»-ում, որպեսզի հետո միանա «Ռեալ»-ին:
Հիշեցնենք, որ մյունխենյան ակումբի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը չի բացառել, որ Լևանդովսկին կարող է «Ռեալ» տեղափոխվել:











































