«Հըզբոլլահ» լիբանանյան շարժման առաջնորդ Հասան Նասրալլահը հայտարարել է, որ Սիրիան, ի պատասխան Իսրայելի ավիահարվածների, պատրաստվում է խմբավորմանը զենք մատակարարել, որը կարող է խախտել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում՝ հաղորդում է RBK-ն:
«Մենք արժանի ենք ունենալ նման զենք և մենք կկիրառենք այն՝ մեր ժողովրդին, երկիրը և սրբավայրերը պաշտպանելու համար»,- ասել է Նասրալլահը:
Նա հավելել է, որ «Հըզբոլլահ»-ը կաջակցի Սիրիայի ցանկացած ջանքերին, որոնք ուղղված են իսրայելցիներին Գոլանի բարձունքներից վտարելուն:
Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 3-ին և 5-ին Սիրիայի կառավարության տեղեկատվության համաձայն՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են երկրի տարածքին: Ենթադրաբար, ավիահարվածի թիրախը եղել են իրանական հրթիռները, որոնք Սիրիայից ուղարկվում էին Լիբանան`«Հըզբոլլահ»-ի համար: Իրավապաշտպանների տվյալներով՝ իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 42 սիրիացի զինծառայող:









































