Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ Սիրիայի հարևան երկրների փախստականների ճամբարներից կընդունի հավելյալ թվով սիրիացի դեռահասների, ովքեր մնացել են առանց մեծահասակների հոգածության։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Լոնդոնն արդեն խոստացել էր առաջիկա 5 տարում Սիրիայից ընդունել 20 հազար փախստականի։
Միգրացիոն հարցերով ներքին գործերի փոխնախարար Ջեյմս Բրոկենշիրը դիմել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչությանը՝ փախստականների շարքերում նման դեռահասների հայտնաբերման ու Բրիտանիայում նրանց վերաբնակեցման հարցում օգնելու համար։ Կառավարությունը չի հստակեցնում, թե որքան դեռահասի է պատրաստվում ընունել։ Խոսքը չի վերաբերում նրանց, ովքեր արդեն ԵՄ երկրներից որևէ մեկում են։
Ընդդիմադիր լեյբորիստանական կուսակցությունը կառավարությանը կոչ է անում երկիր ընդունել 3000 անօթևան սիրիացի դեռահասների:









































