Իրանում ստեղծվել է նոր անօդաչու թռչող սարք, որը կարող է խուսափել ռադարներից՝ հաղորդում է Ria Novosti-ն:
Համաձայն Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդիի հաղորդագրության՝ նոր սարքը ստացել է Epic անվանումը:
Սարքը կարող է թռչել մեծ բարձրության վրա, հարվածել թշնամու թիրախներին, ինչպես նաև խուսափել ռադարներից:
Հիշեցնենք, որ փետրվարին Իրանը ստեղծել էր նոր՝ Qaher-313 կործանիչը, որը ևս կարող է խուսափել ռադարներից, վայրէջք կատարել կարճ թռիչքուղիների վրա:
Նշվել է նաև, որ նոր սարքավորումը «պաշտպանական պրոյեկտ է»:











































