Պենտագոնի ղեկավարի՝ գլոբալ ռազմավարական հարցերով օգնական Մադլեն Կրիդոնը հայտնել է, որ գերատեսչությունը ներկայում ուսումնասիրում է ԱՄՆ-ի մայրցամաքային մասի առնվազն երեք շրջան՝ այնտեղ ցամաքային տեղակայման ևս մեկ՝ թվով երրորդ հակահրթիռային բազա ստեղծելու համար:
Նա ելույթ է ունեցել Սենատում լսումների ժամանակ, որոնցում քննարկվել են ՀՀՊ ոլորտում ամերիկյան ծրագրերը: Մեկական նման կայաններ կան Ալյասկայում և Կալիֆոռնիայում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Raytheon ընկերությունը Պենտագոնի պատվերով կատարելագործում է ցամաքային տեղակայման հակահրթիռները, որոնց 20 միավորներ արդեն տեղակայված են երկու ռազմաբազաներում:
Ներկայում մշակվում է հակահրթիռի նոր մոդիֆիկացիա, որը կարող է հակառակորդի բալիստիկ հրթիռը ոչնչացնել կինետիկ էներգիայի շնորհիվ:












































