Գվատեմալայի նախկին դիկտատոր Էֆրիան Ռիոս Մոնտը հինգշաբթի օրը հերքել է ցեղասպանության և խաղաղ քաղաքացիների սպանության գործով իրեն ներկայացված մեղադրանքները: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
«Ես երբեք թույլ չեմ տվել, չեմ ստորագրել, չեմ առաջարկել և կոչ չեմ արել անել որևէ բան՝ ընդդեմ որևէ ցեղի, էթնիկ կամ կրոնական հանրության, և այն ամենը, ինչում ինձ մեղադրում են, իմ մասնակցությունը հաստատող որևէ ապացույց չունի:
Ես հայտարարում եմ իմ անմեղության մասին: Ես երբեք մտադիր չեմ եղել ոչնչացնել որևէ ազգային էթնիկ հանրության: Ես երբևէ չեմ եղել ցեղասպանության գաղափարի հեղինակ, երբեք նման հրամաններ չեմ արձակել և դրանով չեմ զբաղվել»,- ասել է 87-ամյա գեներալը:










































