Հայտնի իտալացի կինոռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին կգլխավոր Վենետիկի 70-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմը: Այս մասին տեղեկացրել են հայտնի կինոստուգատեսի կազմակերպիչները՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Կարիերայի ընթացքում ձեռք բերած նվաճումների համար «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծի» արժանացած Բերտոլուչին մեծ ճանաչում է ձեռք բերել այնպիսի աշխատանքների շնորհիվ, ինչպիսիք են «1900» ֆիլմը՝ Ռոբերտ դե Նիրոյի և Ժերար Դեպարդյեի մասնակցությամբ, «Վերջին տանգոն Փարիզում»՝ Մառլոն Բրանդոյի մասնակցությամբ, և «Վերջին կայսրը»: Վերջին ֆիլմը 9 անվանակարգերում «Օսկարի» է արժանացել, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում:
Ռեժիսորի վերջին աշխատանքն է «Ես և դու» ֆիլմը, որը 2011-ին ներկայացվել է Կաննի կինոփառատոնում և արժանացել պատվավոր «Արմավենու ճյուղի»:
Փառատոնը կանցկացվի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 7-ը:









































