Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Միջազգային քրեական դատարանի դատախազությունը հետաքննություն է սկսել 2008 թվականին Վրաստանի օգոստոսյան դեպքերի վերաբերյալ։ Այդ մասին նշված է դատարանի կայքում։
Հետաքննվում են ենթադրյալ հանցանքները, որոնք տեղ են գտել 2008 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում։ Դա մասնավորապես վերաբերում է բռնությունների ու խաղաղապահների վրա հարձակումների մասին։








































