Monday, 29 06 2026
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով

Գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդացությունը և դիմելիությունը նվազել է շուրջ 40 տոկոսով

ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և Երևանի շտապօգնության ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ հրավիրվել է արագ արձագանքման խմբի հերթական խորհրդակցությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ներկայացնելով հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը` նախարարը նշեց, որ վերջին տասնօրյակի ընթացքում հանրապետությունում դիտվում է հիվանդացության և դիմելիության զգալի նվազում` շուրջ 40 տոկոսով: Նվազել է նաև շտապօգնության կանչերի թիվը` սուր շնչառական վարակներով պայմանավորված: Դիմելիության զգալի իջեցում է արձանագրվել նաև բուժօգնության առաջնային օղակում:

Փետրվարի 1-ից ուսումանական գործընթացը սկսելու կապակցությամբ հանգամանալից քննարկվել են հանրապետության հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների պատրաստվածության մակարդակը:

Կարևորվել է Երևանի և մարզերի կրթական և նախակրթական հաստատություններում անհրաժեշտ ջերմային ռեժիմի ապահովմանը և պահպանմանն ուղղված աշխատանքների իրականացումը:

Հաշվի առնելով հիվանդացության կայունացման և նվազման միտումը` ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն առաջարկել է իրականացնել կանխարգելիչ մի շարք միջոցառումներ:

Հիմք ընդունելով ներկայացված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հրահանգը` Արմեն Մուրադյանը հանձնարարել է նախարարության համապատասխան ստորաբաժանումներին պատասխանատու գերատեսչությունների հետ իրականացնել ուսումնական հաստատությունների պատրաստվածության մակարդակի մշտադիտարկում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում