«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ նախօրեին Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Վոյս» կարաոկե ակումբում այնքան թեժ է եղել մթնոլորտը, որ ակումբում ծառայություն իրականացնող ոստիկանն ակումբից ուղիղ հիվանդանոց է տեղափոխվել «ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, պատռած վերք» ախտորոշմամբ:
Պարզվում է, որ ակումբ հաճախած երիտասարդների միջև վիճաբանություն է ծագել, որը փորձել է հանդարտեցնել ակումբում ծառայություն իրականացնող ոստիկանը, սակայն վիճաբանության մասնակիցներից մեկի կողմից շպրտված ապակյա շիշը դիպել է նրա գլխին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում








































