Հինգշաբթի օրը տոնական արարողությունների ժամանակ Գերմանիայի Դաբել համայնքում կայծակը հարվածել է մի խումբ մարդկանց, որի արդյունքում 43 մարդ է տուժել, տեղեկացնում են գերմանական ԶԼՄ-ները:
Արտակարգ իրադարձությունը տեղի է ունեցել Հոր օրվան նվիրված տոնակատարությունների ժամանակ, որը Գերմանիայում նշվում է Տիրոջ համբարձման հետ միաժամանակ և հանգստյան օր է համարվում: Կայծակը ծառին է հարվածել, որից հետո հոսանքը փոխանցվել է խոտերի մեջ նստած մարդկանց:
43 մարդ այվածքներ են ստանցել, որոնցից 38-ին հիվանդանոց են տեղափոխել:












































