Ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ երբ չիլին դիպչում է մաշկին, տեղի է ունենում ռեակցիա, որն առաջացնում է CGRP անունը կրող նյութի արտազատում, ինչը մեծացնում է արյան հոսքը դեպքի վնասված մաս: Ինչպես հաղորդում է kedem-ը, գիտնականները նախատեսում են այդ մեխանիզմը կիրառել միգրենի դեմ դեղամիջոց մշակելու համար, որը կարգելափակի ցավային ազդանշանները չիլի պղպեղի նման:
Բիոտեխնոլգիական ընկերությունները ներկայում ուսումնասիրում են այն նյութը, որն արտազատվում է միգրենի ժամանակ: Հենց այդ նյութն է փոխանցում ցավի ազդանշան նյարդից մեկ այլ նյարդի:








































