Ինչպես հայտնի է, հոլիվուդյան սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանը կրկին հայտնվել է վերականգնողական կլինիկայում: Իր վերջին հարցազրույցի ժամանակ նա շատ բան է պատմել: Անդրադառնալով դատարանի որոշմանը, որի համաձայն նա տեղափոխվել է վերականգնողական կլինիկա, ասել է, որ դա անիմաստ է:
Իրականում նրա համար նման կենտրոններում մնալը ժամանակ սպանելու առիթ է: Ինչ վերաբերում է կոկաինից կախվածությանը, ապա Լինդսին հավաստիացրել է, որ ինքն այդքան էլ անհույս թմրամոլ չէ, ինչպես բոլորն են կարծում, և կոկաին փորձել է միայն 4-5 անգամ: Իսկ ինչ վերաբերում է թմրանյութերի մյուս տեսակներին, ինչպես օրինակ՝ հերոինն է կամ LSD-ն, ըստ նրա՝ երբեք չի փորձել:











































