Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն զարգացնում է իր հյուրանոցային բիզնեսը: EFE-ի տեղեկությունների համաձայն՝ պորտուգալացի ֆուտբոլիստը նոր հյուրանոց է գնել, որի դիմաց վճարել է 140 մլն եվրո: Այն գտնվում է Մոնտե Կառլոյում:
Ռոնալդուն հյուրանոցներ ունի նաև Մադրիդում, Ֆունշալում, Լիսաբոնում և Նյու Յորքում:
Հիշեցնենք՝ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ չի պատրաստվում մնալ ֆուտբոլում կարիերան ավարտելուց հետո, այլ նախատեսում է զարգացնել սեփական բիզնեսը:






































