Կան մթերքներ, որոնք բարենպաստ են ազդում ուղեղի աշխատանքի վրա: Դրանք ակնթարթային ազդեցություն չեն ունենում, սակայն պարբերաբար օգտագործելու դեպքում զգալի օգուտ են տալիս, հաղորդում է kedem-ը:
Ինչպես հայտնի է, հատապտուղները շատ օգտակար են օրգանիզմի համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ անտոցիանները, որոնք պարունակում է հապալասը, լավացնում են հիշողությունը: Դրանք նաև կարգավորում են արյան մեջ շաքարի քանակությունը:
Այդ մթերքների թվին է պատկանում խնձորը, որը պարունակում է հակաօքսիդանտներ։ Դրանցից կվերցետինը նվազեցնում է Ալցգեյմերի հիվանդության առաջացման հնարավորությունը։
Սաղմոնում առկա Օմեգա-3 թթուներն առոջության վրա դրական ազդեցություն են թողնում: Այդ առավելություններից մեկն էլ գլխուղեղի գործառույթի վրա դրական ազդեցությունն է:
Սպանախը դանդաղեցնում է հիշողության վատացումը, որն առաջանում է ծերության պատճառով:
Կարմիր սոխը պարունակում է և՛ անտոցիաններ, և կվերցետին և դրական է ազդում հիշողության վրա: Դեղին և սպիտակ սոխերը ևս շատ օգտակար են:
Ընկույզները և սերմերը վիտամին E-ի աղբյուր են, որը շատ կարևոր հակաօքսիդանտ է:
Մուգ գույնի խաղողը ևս պարունակում է կվերցետին և անտոցիաններ: Կարմիր խաղողի մեջ էլ կան հակաօքսիդանտներ, սակայն դրա չափազանց շատ օգտագործումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ:
Բուրավետ ցիտրոնը դրական ազդեցություն է ունենում հիշողության վրա, մեծացնում է արյան հոսքը դեպի գլխուղեղ, որն արդյունքում բավականաչափ թթվածին է ստանում:
Կոֆեինը արգելափակում է ադենոզինը, որը պատասխանատու է հիշողության կորստի համար, բացի այդ սուրճը մեծացնում է աշխատունակությունը:







































