Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պարտավոր է հաջողության հասնել «արքայական ակումբ»-ի հետ:
Ըստ Դել Բոսկեի` Զիդանն ունի հաջողության հասնելու որակները:
«Միշտ էլ դժվար է կանխագուշակել, թե նախկին ֆուտբոլիստն ինչպես կկարողանա պայքարել իր առջև դրված խնդիրների դեմ: Սակայն Զիդանն ունի այն որակները, որոնցով կկարողանա հաջողությունների հասնել «Ռեալ»-ի հետ»,- Դել Բոսկեի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:







































