Ամերիկացի էնտուզիաստ ինժեներներ Ջեյ Ֆլեթլենդը և Փոլ Ռոուզը ստեղծել են ռոբոտ, որը Ռուբիկ-կուբիկը կարողացել է հավաքել մոտ 1 վայրկյանում: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն:
Քայլային էլեկտրաշարժիչներից, Arduino պրոցեսորից և 3D տպիչով ստեղծված այլ մասերից բաղկացած մեքենան կարողացել է 3х3х3 կողմերով դասական 6 գույն ունեցող Ռուբիկ-կուբիկը հավաքել պակաս, քան 1․2 վայրկյանում:
Linux համակարգչին միացված սարքը գույները ճանաչել է մի քանի վեբ-տեսախցիկների միջոցով, իսկ գլուխկոտրուկը լուծելու համար օգտագործել է Հերբերտ Կոսիեմբայի մաթեմատիկական ալգորիթմը, որը հնարավորություն է տալիս գունավոր քառակուսիները վերադասավորել պակաս, քան 20 քայլով:










































