Վաղը ամբողջ Իրանով մեկ տեղի է ունենալու բողոքի ակցիա Սիրիայում սալաֆիների և վահաբիների կողմից կրոնական սրբավայրերի ավերման դեմ: Այս մասին հաղորդում է FarsNews-ը՝ վկայակոչելով Իրանի քարոզչության իսլամական կազմակերպության համակարգող խորհրդի կենտրոնական գրասենյակի հաղորդագրությունը:
Հաղորդվում է, որ Իրանում ցույցը տեղի կունենա ի նշան բողոքի մուսուլմանների շրջանում պառակտում մտցնելու դեմ՝ «Չկա Աստված՝ բացի Ալլահից, և Մուհամմեդը նրա մարգարեն է» կարգախոսի ներքո:
«Սիրիայում իսլամական և քրիստոնեական սրբավայրերի դեմ բարբարոսական և սրբապիղծ գործողությունները նախաձեռնված են Իսրայելի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ:









































