Thursday, 02 07 2026
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար

Սփյուռքի նախարարությունն ու գլենդեյլահայությունը քննարկել են հայապահպանության հարցեր

ՀՀ սփյուռքի նախարարության և ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության մասնակցությամբ հուվարի 26-ին կազմակերպվել է հեռուստակամրջի ընթացքում քննարկվել են ԱՄՆ պետական դպրոցներում սովորող հայ աշխակերտների շրջանում հայոց լեզվի իմացությանն ու պահպանմանն ուղղված աշխատանքները, սփյուռքի նախարարության «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերին, հայոց լեզվի արագացված ուսուցման և ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին ակտիվ մասնակցություն ապահովելու հարցեր:

Քննարկումն ուղիղ հեռարձակվել է Գլենդելլի հայկական «ԷյԷյԲիՍի-Հայ Վիժըն» հեռուստատեսությամբ՝ սփռվելով նաև Մեքսիկայի և Կանադայի տարածքներում: Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, Համահայկական ծրագրերի և Ամերիկայի հայ համայնքների վարչությունների և նախարարության այլ աշխատակիցներ: Գլենդեյլից մասնակցում էին «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության վարչության նախ ագահ Վահիկ Ծատուրյանը, կրթական հաստատության տնօրեն Օֆելյա Ծատուրյանը, հայոց լեզվի ուսուցիչներ Սիրանուշ Բակունցը և Կարինե Բաբայանը, ինչպես նաև Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Կարպետյանը, Գլենդեյլի կրթական խորհրդի անդամ Արմինե Կարպետյանը, Բըրբանկի կրթական խորհրդի անդամ Արմոնդ Աղախանյանը, Բալբոայի և «Թոմաս» Ջեֆերսոն տարրական դպրոցների տնօրենններ Սոնա Առաքելյանը և Մարինե Ավագյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի խորհրդի անդամ Մարատ Հայրապետյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հյուպատոս Արմելլա Շաքա րյանը և այլք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով տեսաժողովի մասնակիցներին` նախարար Հ.Հակոբյանը մասնավորապես նշել է. ««Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատությունը խոշոր և կարևոր հաստատություն է, միավորում է շուրջ երեք տասնյակ դպրոցներ և հայապահպանական կարևոր գործունեություն է իրականացնում: Այսօր դժբախտաբար վտանգված է մեր լեզուն, ձուլման գործընթացն ավելի է արագացել: Եվ մենք խոնարհվում ենք այն մարդկանց առջև, ովքեր մտահոգված են այս հարցով, համախմբվում են, որ պահեն, պահպանեն լեզուն: Հատկապես «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատությունը կարողանում է նաև օտար դպրոցներում հայոց լեզվի պահպանման ծրագրեր իրականացնել: Մեր ազգի առջև ծառացած կարևոր խնդրի լուծմանն են ուղղված նաև մեր նախարարության շատ ծրագրեր: Կցանկանայի, որ «Սփյուռք» ամառային դպրոցի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին մասնակցեն նաև «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության բոլոր 29 դպրոցների ուսուցիչները: Կարևոր ծրագրերից է նաև հայերենի արագացված ուսուցման դասընթացները: Սիրով հրավիրում ենք Հայրենիք՝ անվճար կատարելագործելու հայերենի իմացության մակարդակը: Կարևոր է, որ կրթական գործի կազմակերպիչները ուշադրություն դարձնեն նաև «Արի տուն» ծրագրին: Ծրագրի ընթացքում ստեղծվում է հետաքրքիր միջավայր, ավելի քան 30 երկրների երեխաները հանդիպում են Հայրենիքում, ծանոթանում են միմյանց հետ, կապվում են Հայաստանի հետ: Շատերը հետո գալիս են Հայաստան՝ ուսումը շարունակելու, իրենց հետ բերում են ընկերներին, ծնողներին: Եվ, որ շատ կարևոր է, սովորում են հայերեն, ծանոթանում են հայոց պատմու թյանը, մշակույթին: Այս տարի նշելու ենք Հայաստանի անկախության 25-ամյակը: Ուզում եմ՝ հիշեք ու հպարտանաք, որ 12 միլիոնանոց ազգ են, ուժեղ ենք, հզոր և միասնաբար պետք է ամեն ջանք ուղղենք հայի, Հայաստանի շենացմանը»:

Հայապահպանության խնդիրների մասին խոսել է «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության նախագահ Վահիկ Ծատուրյանը: Նա համառոտ ներկայացրել է հաստատության գործունեության նպատակներն ու հիմնական ուղղությունները, նշել, որ Միացյալ Նահանգներում մեծ թվով հայ աշակերտներ հաճախում են ամերիկյան պետական և մասնավոր դպրոցներ և նրանց ուծացման վտանգն առավել մեծ է: Հեռուստակամրջին մասնակցող ուսուցիչները նշել են, որ «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատությունը ամերիկյան դպրոցների հայ աշակերտների համար շաբաթական երկու օր կազմակերպում Õ § հայոց լեզվի և պատմության դասընթացներ՝ չորս ժամ տևողությամբ: Մեկ այլ ծրագրով՝ Կալիֆորնիայի դպրոցներում կրթական ծրագրով նախատեսված առարկաների 50%-ի ուսուցումը կազմակերպվում է հայերենով: Հայապահպանության, հայերենի ուսուցման գործում կարևորվեց նաև ծնողների, ընտանիքի դերը, արվեցին հետաքրքիր առաջարկներ ու հարցադրումներ:

Հայերենի ուսուցման նրբությունների մասին խոսել է Կրթության ազգային ինստիտուտի մասնագետ, հայոց լեզվի մեթոդիստ, բանասիրական գիտությունների թեկնածու Գայանե Մկրտչյանը:

ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը ներկայացրել են նախարարության աշխատակիցները: «Արի տուն» ծրագրի մասին խոսել է աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը: Ծրագրի մասին հետաքրքիր հուշեր էպ ատմել «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության տնօրեն Օֆելյա Ծատուրյանը: Նրա խոսքով՝ «Արի տուն» ծրագիրը շրջադարձային եղավ իր որդու կյանքում, քանի որ նա կապվեց Հայրենիքի և մայրենիի հետ և այժմ շարունակում է խորացնել գիտելիքները հայոց լեզվի, հայոց պատմության ասպարեզում և կապերը արիտունցիների հետ: Օֆելյա Ծատուրյանը հիացմունքով է նշել, որ &laq uo;Արի տունը» իրականություն է և հպարտություն: «Սփյուռք» ամառային դպրոցի 2016թ. գործունեությունը ներկայացրեց ծրագրի ղեկավար, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:

Ամփոփելով հանդիպումը՝ Հ.Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր հարցադրումների ու մտքերի համար: Նա, մասնավորապես, նշել է։ «Շնորհակալ եմ նաև հեռուստաալիքին՝ այս հետաքրքիր հնարավորությունը ստեղծելու համար, նաև հեռուստադիտողների բազմահազարանոց լսարանին ու հանդիպման մասնակիցներին՝ ազգի, պետության, ժողովրդի համար անչափ կարևոր թեմային անդրադարռնալու համար: Մեր նախարարությունը սփյուռքի հետ աշխատում է «Ճանաչել, վստահել, գործակցել» նշանաբանով: Որքան շատ ենք ճանաչում միմյանց, այնքան ավելի վստահում ենք իրար և ավելի շա տ ծրագրեր ենք իրականացնում միասին: Այս տարի Համաշխարհային հայկական կոնգրեսն ավանդաբար անցկացնում է Հայաստանի և Արցախի 25-ամյակին նվիրված մրցանակաբաշխություն: Շարադրությունների և նկարների մրցույթին կարող են մասնակցել նաև ձեր հաստատության աշակերտները: Ուզում եմ ընդգծել «Դավթյան և Մարիամյան» կրթական հաստատության կատարած մեծածավալ աշխատանքը, և, եթե կարողանանք, պետք է փորձենք ընդլայնել մեր դպրոցների թիվը: Կոչ եմ անում 2016թ. բոլորիս ջանքերը նպատակաուղղել դպրոցների թիվն ավելացնելուն, հայոց լեզուն պահպանելուն: Չէ˚ որ ինչպես իրավացիորեն նկատել է մեծ Ջ. Բայրոնը, Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է: Պահենք, պահպանենք այն, որ կարողանանք հաղորդակցվել Աստծո հետ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում