ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը, Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը և 65 այլ մարդասիրական կազմակերպություններ համաշխարհային հանրությանն են դիմել՝ խնդրելով 550 մլն դոլար հատկացնել Եվրոպայում փախստականների օգնությանը: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Էդրիան Էդվարդսը:
Նա նշել է, որ միջոցները կուղղվեն «(փախստականների և ներգաղթյալների հոսքի) ենթարկված երկրներում 2016թ. մարդասիրական գործողությունների ֆինանսավորմանը»: Միաժամանակ, «հիմնադրամների մոտ կեսը նախատեսված է Հունաստանի համար», որտեղ անցած տարի ժամանել են մոտ 850.000 ներգաղթյալ և փախստական Եվրոպա ժամանածների ընդհանուր թվից (ավելի քան 1 մլն):
«Մարդասիրական գործողությունները կներառեն օգնություն և պաշտպանություն այն վայրերում, որտեղ մարդիկ ժամանում են»,- նշել է Էդվարդսը: Խոսքը գրանցման, ժամանակավոր ապաստանի, ջրի, սանիտարական միջոցների տրամադրման մասին է:











































