Այսօր Կահիրեում ԱՄՆ դեսպանատան մոտ գործազուրկ եգիպտացին դանակով հարձակվել է ամերիկացու վրա: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ օտարերկրյա քաղաքացին մտել է դիվանագիտական առաքելության շենք: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Դանակի հարվածներից ստացած մի քանի վնասվածքներով, այդ թվում՝ պարանոցի, տուժածը ծանր վիճակով հոսպիտալացվել է: Հարձակվողը փորձել է թաքնվել դեպքի վայրից, սակայն դեսպանատան անվտանգության աշխատակիցները տեղի բնակիչների աջակցությամբ բռնել են նրան ու հանձնել ոստիկանությանը:
Եգիպտացու արարքի դրդապատճառները հայտնի չեն: Փաստի առթիվ սկսվել է հետաքննություն:










































