Ծագումով բելառուս ֆրանսիացի նկարիչ Խայիմ Սուտինի «Փոքրիկ հրուշակագործը» կտավը Christie’s աճուրդի տանը վաճառվել է ռեկորդային՝ 18 մլն դոլարով: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
«Փոքրիկ հրուշակագործը» մայիսի 8-ին աճուրդի տան գլխավոր լոտն էր: Կտավի նախնական գինը 16-22 մլն դոլար էր:
1920-ականների վերջին ստեղծված կտավը փարիզցի աշխատավորների դիմանկարների շարք է: Սուտինի կտավների նախորդ ռեկորդը կազմում էր 17.2 մլն դոլար, այն սահմանվել էր 2007թ.:
Աճուրդում 13 մլն դոլարով վաճառվել է նաև Մարկ Շագալի «Երեք ակրոբատ» կտավը՝ դառնալով աճուրդի տան՝ նկարչական օրվա երկրորդ առավել թանկ լոտը:
Իմպրեսիոնիստների նկարների աճուրդը Christie’s-ում կշարունակվի նաև այսօր:









































