Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ առանց քրդերի մասնակցության սիրիական խնդրի կարգավորման բանակցություններն արդյունք չեն տա։
«Նա (ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ դե Միստուրա) հաստատել է, և երեկ Ժնևում մամլո ասուլիսի ժամանակ ասվել է, որ (միջսիրիական բանակցություններին) հրավիրվածների շրջանակը լայն կլինի… »,- ասել է Լավրովը՝ նշելով, որ «Դեմոկրատական միություն» կուսակցությանը հրավիրելու հարցի շուրջ վերջին շրջանում կասկածներ են պտտվում։
Լավրովի խոսքով՝ առանց այդ մասնակցի բանակցությունները չեն կարող բերել ցանկալի արդյունք՝ վերջնական քաղաքական կարգավորում։








































