Քեյթ Միդլթոնի 28-ամյա եղբայրն այս տարի 10 մլն ֆունտ ստերլինգ է վաստակել, հայտնում է 7days.ru-ն: Ջեյմսը ուղերձով, մաղթանքներով կամ լուսանկարներով տորթերի, կոնֆետների պատվերով արտադրության բիզնես ունի: Ջեյմսին շատ են ասել՝ ինչպե՞ս կարելի է այդպիսի բիզնեսով շատ փող վաստակել: Չէ՞ որ դա և´ թանկ հաճույք է, և´ շատ փխրուն ու նուրբ գործ: Բացի դրանից՝ մեկ տարի առաջ Ջեյմս Միդլթոնի ֆաբրիկան մեծ կորուստներ է ունեցել:
Իսկ Ջեյմսը միշտ ասել է՝ ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում: «Իհարկե, հաճելի չէ, երբ քեզ մշտապես անվանում են վայ-բիզնեսմեն, և ես իսկապես անհաջողություններ ունեցա: Օրինակ՝ ստիպված եղա փակել իմ առաջին հացի փռերը, որտեղ հրաշալի տորթեր ու թխվածքներ էին թխում, բայց ես այդ ժամանակվանից ի վեր շատ բան եմ սովորել: Իհարկե, տորթերը նամակներ կամ թերթեր չեն, որոնք կարելի է հեշտությամբ դնել փոստարկղը: Այդպիսի գործերի պատվերն ու առաքումը փող արժե: Բայց ես ոտքի կանգնեցի և ուզում եմ, որ իմ աշխատողներն իրենց անվտանգ զգան»,- ասել է նա:






































