ԱՄՆ-ում դատարանը 83-ամյա միանձնուհի Ռայս Մեգանին մեղավոր է ճանաչել ազգային անվտանգությանը սպառնալիք ստեղծելու համար. նա բողոքելով քիմիական զենքի կիրառման դեմ՝ մտել է Y-12 Ազգային անվտանգության կենտրոն: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Քույր Ռայսը և նրա երկու համախոհները կարողացել են մտնել վերահսկվող օբյեկտ 2012թ. հուլիսին՝ կտրելով մետաղյա ճաղավանդակը: Նրանց հաջողվել է կենտրոնի տարածքում անցկացնել շուրջ երկու ժամ՝ մինչ նրանց կնկատեր անվտանգության աշխատակիցը: Այս ընթացքում նրանք կարմիր գույնով ներկել են շինության պատերը և վնասել դրանց մի մասը: Անվտանգության աշխատակիցների խոսքերով՝ երբ իրենք հայտնաբերել են ակտիվիստներին, վերջիններս առաջարկել են իրենց ինչ-որ մի բան ուտել, այնուհետև սկսել են երգել հոգևոր երգեր:
Մեղադրող կողմի վկայությամբ՝ իր գործողություններով Ռայսը պատճառել է շուրջ 8500 դոլարի վնաս: Այժմ նրան և 64-ամյա Նայքլ Բելիին ու 56-ամյա Գրեգ Բոերտյե-Օբեդին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:
ԱՄՆ-ի Թենեսի նահանգում տեղակայված Y-12 Ազգային անվտանգության կենտրոնում արտադրվում և պահվում են ամերիկյան միջուկային զենքի մասեր և հարստացվում ու պահուստավորվում է ուրանի հիմնական պաշարը: Կենտրոնի շինարարությունը սկսվել է 1943թ. փետրվարին:








































