Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտարարել է, որ դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարող է անձամբ վճռել իր ճակատագիրը: Մարոտան նշել է, որ 37-ամյա դարպասապահը «Յուվենտուս»-ում կխաղա այնքան ժամանակ, որքան ցանկանա:
«Մենք լիովին վստահում ենք Բուֆոնին: Նա ինքը պետք է որոշումներ կայացնի իր ճակատագրի վերաբերյալ: Բուֆոնը կարող է մնալ «Յուվենտուս»-ում այնքան, որքան ցանկանում է»,- Football Italia-ն մեջբերում է Մարոտայի խոսքերը:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Բուֆոնը մասնակցել է 20 խաղերի և 14 գոլ է բաց թողել:










































