ԱՄՆ-ում ձյան առատ տեղումների հետևանքով մահացել է 41 մարդ՝ հաղորդում է Asscociated Press-ը:
Ավելի վաղ հայտնի էր 36 մահացածի մասին:
Բոլոր մահերը վրա են հասել ավտովթարի, շմոլ գազից թունավորման, ինչպես նաև ձյունը մաքրելիս ինֆարկտի հետևանքով:
Զոհեր կան Վաշինգտոնում, Դելավերում, Կենտուկիում, Մերիլենդում, Նյու Ջերսիում, Նյու Յորքում, Հյուսիսային և Հարավային Կարոլինայում, Օհայոյում, Փենսիլվանիայում, Թենեսիում և Վիրջինիայում:









































