Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միջսիրիական ուղիղ բանակցությունները մեկնարկելու են հունվարի 29-ին։ Այդ մասին Ժնևում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան։
Նա հավելել է, որ իրենք մտադիր են բանակցություններին մասնակցելու հրավերներն ուղարկել վաղը։ Միստուրան ընդգծել է, որ Սիրիայի վերաբերյալ բանակցությունները կտևեն 6 ամիս, և որ դրանք չեն հանդիսանա «Ժնև 3»։ Միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը (Ժնև 2) Ժնևում ավարտվել է 2014 թվականի փետրվարի 15-ին։ Դրա ժամանակ ձեռք չեն բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։










































