Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հունվարի 29-31-ին այցելելու է Սաուդյան Արաբիա։ Այդ մասին գործակալությանը հայտնել է Թուրքիայի վարչապետի ապարատում նրա աղբյուրը։
Եռակողմ այցի շրջանակներում Դավութօղլուն Էր Ռիադում ու Ջիդդայում պաշտոնական հանդիպումներ է ունենալու այդ երկրի ղեկավարության հետ, որոնցում քննարկվելու են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը։
Պլանավորված է նաև, որ Դավութօղլուն Ջիդդայում այցելելու է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) շտաբ-բնակարան, որից հետո նա կմեկնի Մեքքա։






































