86 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո մահացել է բրիտանացի ռեժիսոր ու սցենարիստ Բրայան Ֆորբսը: Այս մասին հայտարարել են նրա ընտանիքի անդամները՝ փոխանցում է Associated Press-ը:
Ֆորբսը մահացել է Անգլիայի Սուրեյ կոմսությունում՝ իր տանը, ընտանիքի գրկում: Նա ունի կին ու 2 դուստր:
Որպես ռեժիսոր Ֆորբսը աշխատել է այնպիսի ֆիլմերի վրա, ինչպիսիք են «Առնետ արքան» (1965), «Ստեպֆորդյան կանայք» (1975): Նա նկարահանել է 15-ից ավելի ֆիլմ. վերջինը էկրանավորվել է 1990թ.:
Նա նաև «Չապլին» ֆիլմի սցենարիստն էր: Ֆորբսը հրապարակել է նաև մի քանի գիրք:
Արվեստի ոլորտում ունեցած ներդրումների համար ռեժիսորը 2004թ. արժանացել է Բրիտանական կայսրության ասպետի շքանշանի:








































