Հնդկաստանում՝ Կուլլու քաղաքից 20 կմ հեռավորության վրա, ուղևորատար ավտոբուսը, որում եղել է 60 մարդ, ընկել է գետը, ինչի հետևանքով զոհվել է 40 մարդ: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Ինչպես հայտնել են Մանդի շրջանի վարչակազմից, որտեղ տեղի է ունեցել դեպքը, վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, ու այն ընկել է Բոաս գետը:
Ավելի վաղ հաղորդվում էր 35 զոհի մասին: 15 մարդ ստացել են վնասվածքներ: Վարորդը նախապես հասցրել է ցատկել մեքենայից:
Զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ փրկարարները մտավախություն ունեն, որ գետը կարող է քշած լինել զոհերի մարմինները:
Ոստիկանությունը քննում է ողբերգության առաջացման պատճառները:










































