«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի կարծիքով՝ նեապոլիտանյան ակումբի ֆուտբոլիստ Գոնսալո Իգուաինն աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է:
«Գոնսալո Իգուաինը դառնաում է այնպիսին, ինչպիսին ես նրան ցանկանում էի տեսնել: Այլ կերպ ասած՝ նա Եվրոպայի լավագույն հարձակվողն և լավագույններից մեկն՝ աշխարհում: Իգուաինին չէի փոխի անգամ Լևանդովսկիի հետ»,- Football Italia-ն մեջբերում է մասնագետի խոսքերը:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Իգուաինը մասնակցել է 21 հանդիպումների և 21 գոլ է հեղինակել:








































