Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարները շարունակում են պայքարել «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերը ձեռք բերելու համար:
«Արքայական ակումբ»-ի ներկայացուցիչները Բրազիլիա են մեկնել` ֆուտբոլիստի և նրա գործակալների հետ բանակցություններ վարելու նպատակով: Նեյմարի տրանսֆերի դիմաց «Ռեալ»-ը պատրաստվում է խոշոր գումար առաջարկել, որն ի վիճակի չի լինի վճարել «Բարսելոնա»-ն:
Հիշեցնենք` ֆուտբոլիստն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում նոր պայմանագիր ստորագրել «Սանթոս»-ի հետ: Վերջերս նրա անունը հաճախ են կապում կատալոնական ակումբի հետ:








































