Ստամբուլում ձերբակալվել են ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության 10 գրոհայիններ՝ հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Ձերբակալվածները կասկածվում են Թուրքիայի քաղաքացիներին հավաքագրելու նպատակով Սիրիայում անօրինական զինված խմբավորումներին մասնակից դառնալու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2015 թվականին Սիրիայում ԴԱԻՇ-ին միացել է Թուրքիայի 450 քաղաքացի։ Հաղորդվել է նաև, որ երկրի քաղաքացիները, ովքեր նախապատրաստություն են անցել ԴԱԻՇ-ում, մտադիր են վերադառնալ Թուրքիա՝ ահաբեկչությունների նախապատրաստման համար։










































