Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը կարող է Լոնդոն տեղափոխվել:
47-ամյա մասնագետը կարող է գլխավորել Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբներից մեկը: Sunday Mirror-ի տեղեկությունների համաձայն՝ Եվրոպայի 2016 թվականի առաջնության ավարտից հետո Դեշամը կգլխավորի Լոնդոնի «Չելսի»-ն:
Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը պայմանագիր է առաջարկում մասնագետին:
Հիշեցնենք, որ մարզչական կարիերայի ընթացքում Դեշամը գլխավորել է «Մարսել»-ը, «Մոնակո»-ն և «Յուվենտուս»-ը:






































