Կորեական Samsung ընկերությունը պատրաստվում է մոտակա ժամանակներում թողարկել ևս մեկ նոր սմարթֆոն, հայտնում է hronika.info-ն: Խոսքը վերաբերվում է վերջերս ներկայացված Galaxy A9-ի ընդլայնված տարբերակին, որը կստանա Pro բնորոշիչը:
Փորձագետները ենթադրում են, որ պատրաստվող Samsung Galaxy A9 Pro-ն բացի տեխնիկական առավելություններից կլինի շարքում ամենախոշոր սմարթֆոնը:
Ստանդարտ A9 մոդելի անկյունագիծը 6 դյույմ է, և հավանաբար ընդլայնված տարբերակը կստանա նույն չափի կամ ավելի մեծ էկրան: Pro տարբերակի գլխավոր տարբերությունը ներքին հիշողության ծավալի, խցիկների և այլ տեխնիկական որակների մեջ է:
Ներկայումս նոր Galaxy A9 Pro-ի մասին գործնականորեն ոչինչ հայտնի չէ` բացի սերիական համարից և մարտկոցի ծավալից, որը կազմում է նվազագույնը 4000 մԱժ:








































