Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում տեղի ունեցավ լոնդոնյան դերբին: «Արսենալ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Չելսի»-ին:
Հանդիպումն ավարտվեց Գուս Հիդինկի սաների նվազագույն հաղթանակով: Հանդիպման միակ գոլը խփեց իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան:
Այսպիսով, այս հաղթանակից հետո «ազնվականներ»-ն իրենց ակտիվում գրանցեցին 28 միավոր և զբաղեցրեցին Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության աղյուսակի 13-րդ հորիզոնականը:
«Արսենալ»-«Չելսի»` 0:1
0:1 Կոստա (23՛)









































