Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը խոստացել է դաջվածք անել մարմնի վրա, եթե «զինագործներ»-ին հաջողվի նվաճել Անգլիայի Պրեմյեր լիգայի հաղթողի կոչումն ընթացիկ խաղարկությունում, գրում է BBC-ն:
Նշենք, որ լոնդոնյան ակումբն այս պահին մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում է և 3 միավոր է զիջում առաջատար «Լեսթեր»-ին: «Սիթի»-ի հետ «Արսենալ»-ն ունի հավասար միավորներ, սակայն հավելյալ արդյունքներով զիջում է «քաղաքաբնակներ»-ին: Բացի այդ՝ լոնդոնյան ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել:








































